«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գագիկ Ծառուկյանին այլևս խաղող պետք չէ

Գագիկ Ծառուկյանին այլևս խաղող պետք չէ
06.10.2015 | 14:37

Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ երեկ կեսօրից հետո կրկին փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը։ Խաղողի մթերման խնդիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պատասխանատուների բազմաթիվ այցերից ու խոստումներից հետո էլ չի կարգավորվել։ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանը որոշակի բերք մթերելուց հետո տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է մթերել հերթում կանգնած մեքենաների բերքը: Մինչդեռ գյուղացիները խաղողով բեռնված մեքենաներով օրեր շարունակ ստիպված են կանգնել մթերող գործարանների դիմաց, հերթ պահել, որի ընթացքում բերքը, գյուղացիների ձևակերպմամբ, «զիբիլ» է դարձել:
Գագիկ Ծառուկյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործարանն այս տարի խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, բայց ինքը պատրաստ է ընդառաջել խաղողագործներին և արդեն հանձնարարել է ընդունել բերքը` մեկ կիլոգրամի դիմաց առաջարկելով 150 դրամ։ Գյուղացիների հետ սեպտեմբերյան հանդիպումից հետո արդեն երրորդ անգամ է, որ խաղողագործները ճանապարհ են փակում և նշում, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը չի կատարել և չի կատարում։

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ